Ներքին 1 ամիս առաջ - 09:11 07-09-2026

Փաշինյանի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս․ Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս, սակայն հստակ ժամկետները դեռ որոշված չեն:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Արդեն մոտ ապագայում։ Հստակ ժամկետներ դեռ չկան»,- ասել Է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ Հայաստանի վարչապետի այցը կկայանա մինչև այս տարվա վերջը:

Ամենից շատ դիտված