Սպորտ 2 օր առաջ - 15:13 06-09-2026

Մոդրիչը հստակեցրել է Խորվաթիայի հավաքականում իր ապագան

Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը հայտարարել է, որ «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրավիրվելու է ազգային թիմ՝ մասնակցելու ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի աշնանային հանդիպումներին։

«Ոսկե գնդակի» դափնեկիրը սեպտեմբերի 9-ին կդառնա 41 տարեկան:

«Ես, իհարկե, ուրախ եմ Լուկայի որոշման համար։ Բոլորին պարզ է, թե ինչ հսկայական օգուտ է նա տալիս Խորվաթիային թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ 14 տարի անց կրկին աշխատելու հնարավորությանը: Մեզ միավորում է Խորվաթիան աշխարհի առաջատար հավաքականների շարքում պահելու նպատակը»,- Բիլիչի խոսքերն է մեջբերում Խորվաթիայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Հավաքականի սոցցանցերում նաև պաշտոնական հայտարարություն է տարածվել, որտեղ խորվաթներն ազդարարել են թիմի վետերանի՝ Ազգերի լիգայի խաղերին մասնակցելու վերաբերյալ․

«Խորվաթիայի ավագ Լուկա Մոդրիչն ընդգրկված կլինի ազգային թիմի առաջիկա հայտացուցակում՝ Չեխիայի, Իսպանիայի և Անգլիայի դեմ Ազգերի լիգայի հանդիպումների համար: Մոդրիչը հաստատել է գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչին և Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մարիյան Կուստիչին, որ պատրաստ է Ազգերի լիգային և կշարունակի իր տպավորիչ միջազգային կարիերան՝ ներկայիս դրությամբ արդեն ունենալով 202 հանդիպում և մի շարք պատմական նվաճումներ»։

Հիշեցնենք, որ Մոդրիչը 2018 թվականի աշխարհի առաջնության և 2023 թվականի Ազգերի լիգայի արծաթե մեդալակիր է, ինչպես նաև ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր:

Armsport

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում