Սպորտ 1 ամիս առաջ - 11:54 07-09-2026

Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

SofaScore հեղինակավոր վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։

Տուրն ավարտվել է շաբաթ օրը կայացած «Ալ-Իթիհադ» – «Ալ-Նասր» կենտրոնական դիմակայությունով։

Տուրի լավագույնների շարքում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, «Ալ-Ահլիի» փլեյմեյքեր Էդուարդ Սպերցյանը։ Բացի հայ ֆուտբոլիստից, խորհրդանշական թիմում աչքի են ընկնում նաև «Ալ-Իթիհադի» հարձակվող Ջորջ Իլենիխենան և «Ալ Տաավունի» դարպասապահ Մայլսոնը։

Առաջնության մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Ալ Հիլալը»՝ օգտվելով կլասիկոյում «Ալ Նասրի» կրած պարտությունից։

Ինչ վերաբերում է Էդուարդ Սպերցյանի թիմին, ապա «Ալ Ահլին» երկու անընդմեջ անհաջողությունից հետո կարողացել է շտկել իրավիճակն ու 5-րդ տուրում վստահ հաղթանակ տոնել «Ալ Ռիադի» նկատմամբ։ Ըստ SofaScore-ի գնահատականների՝ Սպերցյանն ու տուրի մյուս աստղերը առանցքային դեր են խաղացել իրենց թիմերի հաջողություններում։

Հավելենք, որ Սպերցյանն ընդգրկվել էր նաև Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ