Սպորտ 1 ամիս առաջ - 13:43 07-09-2026

Ինֆանտինոն կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի շուրջ սկանդալից հետո առաջին անգամ ՖԻՖԱ-ն հաստատեց, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն նախատեսում է վերընտրվել իր պաշտոնում։ Այս մասին հաղորդել է Sky Sports-ը։

«ՖԻՖԱ-ի նախագահը ապրիլին հայտարարեց, որ կառաջադրվի 2027 թվականին վերընտրվելու համար։ Իհարկե, ոչինչ չի փոխվել»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի խոսնակը։

Պաշտոնի մյուս թեկնածուները դեռևս չեն հայտարարվել (վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է), սակայն ՈՒԵՖԱ-ն հայտարարել է իր գործընկեր կոնֆեդերացիաների հետ համագործակցելու ծրագրերի մասին՝ այլընտրանքային թեկնածու գտնելու համար։

Ավելի վաղ մի քանի եվրոպական ֆեդերացիաներ հրաժարվել էին Ինֆանտինոյին աջակցելուց առաջիկա ընտրություններում։ Պատճառը ՖԻՖԱ-ի՝ Աշխարհի առաջնության որոշ առևտրային իրավունքներ մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրերն էին, որոնցից կազմակերպությունը ստիպված էր հրաժարվել սկանդալի պատճառով։

Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին։

ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները նախատեսված են 2027 թվականի մարտին Մարոկկոյի Ռաբատ քաղաքում: Թեկնածությունների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 18-ն է:

Armsport

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ