Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 18:37 05-09-2026

Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին ջրային ոլորտի բարեփոխումներին նվիրված աշխատաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում պետք է որոշել ջրի «օբյեկտիվ սակագինը» և քննարկել, թե այդ սակագնի որ մասը ով և ինչպես պետք է վճարի։ Փաշինյանը նշել է նաև, որ գործող սակագինը չի արտահայտում իրականությունը, և խոսել է ջրի շուկայի ազատականացման անհրաժեշտության մասին։

Միևնույն ժամանակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից սեպտեմբերի 2-ին հայտնել էին, որ 2026 թվականին խմելու ջրի սակագինը չի թանկանա․ սոցիալապես անապահով ընտանիքների համար այն կմնա 180 դրամ, իսկ մյուս սպառողների համար՝ 200.42 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց։

Այս հայտարարությունների ֆոնին Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանում ջրի սակագնի հնարավոր բարձրացմանը։ Հարցման մասնակիցներից մեկը հնարավոր թանկացմանը բացասական վերաբերմունք հայտնեց։

«Բացասական եմ վերաբերվում։ Չեմ կարծում, որ պետք է բարձրանա»,- ասաց նա։ Մեկ այլ քաղաքացի նշեց, որ ջրի սակագնի հարցը պետք է դիտարկել այլ սոցիալական ծախսերի համատեքստում։

«Դե, այնքան հարցեր կան, մենակ ջրի սակագինը չի։ Ջրի սակագնի հետ շատ-շատ բաներ են կապված, նենց որ ես չէի ուզենա խորանալ»,- ասաց նա։ Մեկ այլ հարցված հնարավոր թանկացման վերաբերյալ նշեց, որ քաղաքացիների կարծիքը հաճախ հաշվի չի առնվում։

«Վերաբերվելը ո՞ւմ է հետաքրքիր, ո՞վ է հաշվի առնում։ Երկար տարի ա՝ ապրում եմ արդեն»,- ասաց քաղաքացին։ Հարցման մասնակիցներից մեկը նշեց, որ կցանկանար ջրի սակագինն ավելի մատչելի լինի։ «Կուզենք, որ ավելի մատչելի լինի և միջոցներ ձեռնարկենք»,- ասաց նա։

Մինչդեռ մեկ այլ քաղաքացի հնարավոր թանկացման մեջ խնդիր չի տեսնում՝ պայմանով, որ ջրամատակարարումը որակով իրականացվի։ «Ինձ էլ պիտի լավ լինի։ 24 ժամ է, թող մի երկու կոպեկ էլ ավելանա, ի՞նչ է խանգարում, որ հոյակապ է»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի ջրի սակագնի հնարավոր բարձրացումը կապեց կառավարման և սոցիալական խնդիրների հետ։ «Դե, լավ չեն աշխատում։ Ամեն մարդ իր մասին է մտածում, ժողովրդի մասին չի մտածում։ Դրա համար ժողովրդին ոնց ասես՝ էնպես են անում, ժողովուրդը ստիպված պետք է մուծի, իսկ իրենք էլ իրենց ջեբն են դնում։ Ես էդպես եմ հասկանում»,- պնդեց նա։

Հարցման մեկ այլ մասնակից նշեց, որ Երևանում չի ապրում և չի կարող կոնկրետ գնահատական տալ, սակայն ընդհանուր առմամբ Հայաստանում կոմունալ ծառայությունների և վարձերի գները, իր կարծիքով, բարձր են՝ քաղաքացիների եկամուտների համեմատ։

«Սակագինը ահավոր է։ Ընդհանրապես Հայաստանում ամեն ինչն է ահավոր այդ առումով՝ կոմունալները, վարձերը և այլն՝ համեմատած մարդկանց վարձատրության»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները` տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները