Ներքին 4 տարի առաջ - 16:54 09-05-2022

Ամենաթանկարժեք ֆակուլտետը՝ մինչև 1 մլն դրամ. ԵՊՀ-ում ուսման վարձերը թանկացել են 20 %-ով

ԵՊՀ պաշտոնական կայքը հրապարակել է 2022-23թթ. ուսումնական տարվա վարձավճարների չափերը։ Բանն այն է, որ մայր բուհում կրկին վարձավճարները թանկացել են, այս անգամ՝ 20 %-ի չափով։ Օրինակ՝ նախորդ տարի, երբ կորոնավիրուսով պայմանավորված՝ կրկին բարձրացել էին վարձավճարները, երբ դասերը հեռավար էին, ուսման վարձավճարը որոշ ֆակուլտետներում բարձրացավ հարյուր հազար դրամով, իսկ այս տարի՝ միանգամից 20 %-ի չափով։

Ըստ այդմ՝ երբեմնի ամենաթանկարժեք իրավագիտության ֆակուլտետում ուսման վարձը 2022-23թթ. դարձել է 1 մլն դրամ։
Oragir.news-ն առանձնացրեց ֆանտաստիկայի ժանրի հիմնական վարձաչափերը։ 2020-21 թվականներին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսման վարձը եղել է 600, 650, 780 հազար դրամ , իսկ այժմ այն դարձել է միանգամից 900 հազար դրամ, պահանջարկ ունեցող տնտեսագիտություն բաժինը՝ 850 հազար դրամ, իսկ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժինը՝ 800 հազար դրամ։

Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանող Վահե Զարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե «ինչպես ասում են, մեկ չես կարողանում բացահայտել Բերմուդյան եռանկյունու առեղծվածը, մեկ էլ, թե ինչի հաշվին է, որ ԵՊՀ-ում վարձերը հասնում ու նաև անցնում են վերաստղային բոլոր ոլորտները»։

Oragir.news-ը կապ հաստատեց Վահե Զարգարյանի հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք ուսման վարձի թանկացումը կազդի կրթության որակի վրա, պատասխանեց. «Բանն այն է, որ բակալավրում է բարձրացել միայն ուսման վարձի վճարները, իսկ մագիստրատուրայի համար դեռևս պարզ չէ՝ բոլոր բաժիններում կլինե՞ն թանկացումներ, թե՞ ոչ, բայց մի քանիսը նայեցի, էլի թանկացել են։ Ես Գերմանիայից երբ Հայաստան վերադարձա, ընդունվեցի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Իմ ընդունվելու տարին եղել է 650 հազար դրամ։ Հենց մեր տարում, երբ փոթորկում էր քովիդը, դասերը դարձրին օնլայն, ու հենց այդ տարի վճարը դարձավ 780 հազար դրամ։ Իսկ այս տարի միանգամից դարձավ 900 հազար դրամ։ Բացարձակապես չգիտեմ, թե դա ինչո՞վ է պայմանավորված։ Կան մասնագիտություններ, որ ոչ թե տարին է 500 հազար ՀՀ դրամ, այլ՝ մեկ կիսամյակը։ Երբ համեմատում ես կրթության որակն ու վիճակը, մեղմ ասած տարբերությունը շատ մեծ է»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ