Սպորտ 1 ամիս առաջ - 12:26 05-09-2026

Մոուրինյուն մեկնաբանել է նոր մրցաշրջանում Ռեալի առաջին պարտությունը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Լա լիգայի 2026/27 մրցաշրջանի 4-րդ տուրում «Բետիսից» կրած պարտությունը (0-1)։

«Կարծում եմ՝ թիմն ուժեղ հանդիպում անցկացրեց։ Երբեմն պարտվում ես ու չես հասկանում պատճառները… թե ինչպես դա բացատրել։ Մենք մեծ առավելություն ունեինք, կենտրոնական պաշտպանները գերազանց էին գործում և վերահսկում էին ամեն ինչ, առջևի գծում շատ էին կոմբինացիաներն ու գոլային պահերը։ Եթե հանդիպումն ավարտվեր ոչ-ոքի, մենք հիասթափված կլինեինք, քանի որ ավելին էինք արել, ուստի պատկերացրեք մեր վիճակը պարտությունից հետո։ Կառլոս Էսպին ֆանտաստիկ հարված կատարեց, միգուցե այնտեղ խաղից դուրս վիճակ կար, միգուցե՝ ոչ, բայց նա արեց իր գործը։ Նա հսկայական ներուժ ունի և կշարունակի առաջադիմել, քանի որ համեստ է, աշխատասեր և ցանկանում է սովորել։ Ես շատ գոհ եմ այդ ֆուտբոլիստից»։

Պորտուգալացի մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև մրցակցի խորամանկ մարտավարությանն ու մրցավարական որոշումներին՝ միավորելով դրանք մեկ ընդհանուր համատեքստում.
«Մեր խաղացողները միամիտ էին, իսկ «Բետիսն» ավելի խելացի գտնվեց։ Նրանք հրահրեցին Գյուլերի դեղին քարտը, որովհետև ավելի խորամանկ էին։ Խաղի հենց սկզբից նրանք կոպիտ էին խախտում կանոնները Վալվերդեի և շատ ուրիշների նկատմամբ, բայց մենք չափազանց միամիտ ենք. մեր ֆուտբոլիստներն անմիջապես ոտքի են կանգնում և մրցակցի համար քարտեր չեն պահանջում։ Հետո Գյուլերը մանր խախտում է անում, և անմիջապես՝ դեղին քարտ։ Խեղճ Արդան պարզապես ֆուտբոլ էր խաղում, բայց քարտ ստացավ։ Դրանից հետո նրանք սկսեցին որս անել նրա նկատմամբ, որպեսզի հեռացում հրահրեն։

Ինչո՞ւ ինձ դեղին քարտ ցույց տվեցին։ Ես վեր թռա տեղիցս, որովհետև «Բետիսի» խաղացողը ձևացնում էր, թե մահացել է։ Գաղափար անգամ չունեմ, թե ինչի համար ինձ զգուշացրեցին։ Ինչ վերաբերում է խաղի վիճահարույց դրվագներին, ապա ես դրանք մանրամասն չեմ ուսումնասիրել։ Հանդերձարանում կրկնապատկերները չեմ նայել, ուստի չեմ կարող գնահատական տալ»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ