Սպորտ 9 ամիս առաջ - 11:21 20-12-2025

Պետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակիչում Բոլոնիայից կրած պարտությունը

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով «Բոլոնիայից» կրած պարտությունը (1-1, 2-3)։

«Իհարկե, մենք պետք է ավելի շուտ վճռեինք հանդիպման ելքը: Մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, քանի որ նույն կերպ պարտվեցինք նաև «Ատլետիկոյի» դեմ խաղում։ Մենք հիասթափված ենք: Պետք է աշխատենք խաղի կառուցվածքի վրա, որպեսզի հանդիպումն ավելի շուտ ավարտենք՝ հաշվի առնելով, որ ստեղծում ենք այդքան շատ գոլային պահեր։

​Պետք է մոռանանք այս խաղը։ Կա հիասթափություն, բայց մենք պետք է կենտրոնանանք «Ատալանտայի» դեմ խաղի վրա: Պետք է օգտագործենք մեր հնարավորությունները՝ առաջ շարժվելու համար»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։

Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բոլոնիան» կմրցի «Նապոլիի» հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով