Ներքին 58 րոպե առաջ - 10:39 05-09-2026

Հրդեհ է բռնկվել Ազատան բնակավայրում․ կրակի մարմանը ներգրավվել է 1 տրակտոր և 2 ինքնաթափ

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։46-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան բնակավայրի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։53-ին, մարվել՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 00։37-ին: Այրվել են մոտ 1000 հակ անասնակեր և մոտ 400 հակ ծղոտ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 1 տրակտոր և 2 ինքնաթափ։

Ամենից շատ դիտված