Ներքին 13 րոպե առաջ - 21:13 03-09-2026

ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան

Այս օրերին Կառավարությունում, նախարարություններում և մի շարք գերատեսչություններում պաշտոնանկություններ, նոր նշանակումներ ու փոխատեղումներ են:

Oragir.News-ի աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Տիգրան Պետրոսյանին չի ցանկանում վերանշանակել պաշտոնում:

Ըստ մեր աղբյուրների՝ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է աշխատանքից ազատել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալին՝ Հայկ Սարգսյանին, որը Տիգրան Պետրոսյանի ընկերն է:

Բնականաբար, վերջինս չի համաձայնվել Փաշինյանի որոշման հետ, վարչապետն էլ հավանաբար բարկացել է և փորձում է պատժել ՍԱՏՄ ղեկավարին:

Ավելի ուշ Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Պետրոսյանին վերանշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում: