Մամուլ 1 ամիս առաջ - 09:08 03-09-2026

Վարչարարները եւս մեկ ամիս ժամանակ ունեն․ ինչո՞ւ է ԿԿՀ-ն հապաղում. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մինչ այս պահը չի հրապարակել Ազգային ժողովի պատգամավորների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը։ Ընդ որում վերջիններս պարտավոր են պաշտոնը ստանձնելուց հետո 30-օրյա ժամկետում հայտարարագրերը ներկայացնել ԿԿՀ։

Հանձնաժողովի հայտարարագրերի վարչության պետ Տիգրան Ծատուրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մինչ հայտարարագրեր ներկայացնելը որոշակի գործընթացներ կան, որ պետք է նախաձեռնվեն․ «Ազատման կամ նշանակման բոլոր հրամանները պետք է ստորագրվի ու ուղարկվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը նրանց տվյալները մուտքագրի։ Հիմա ԱԺ աշխատակազմում քանի որ միանգամից 300-ից ավելի մարդ ազատվել ու նշանակվել է, այդ գործընթացը բավականին երկար է տեւել»։

Ծատուրյանը նշեց նաև, որ այն պաշտոնյաները, որոնց նոր պաշտոնի նշանակվելու ու նախորդից ազատվելու միջեւ եղած ժամկետը չի գերազանցել 30 օրը, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Այս դեպքում խոսքը վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին ու նախորդ խորհրդարանում մանդատ ունեցած պատգամավորներին։ Նա նաեւ նշեց, որ ԿԿՀ-ն պատգամավորներից հայտարարագրեր ստացել է, եւ արդեն մեկնարկում են դրանք համակարգ մուտքագրելու գործընթացը։

Նշենք, որ եթե հայտարարատու անձը հայտարարագիր չի ներկայացնում, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գրավոր ծանուցում է նրան։ Ծանուցումից հետո օրենքով նախատեսված 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում կիրառվում է վարչական տուգանք՝ 200 հազար դրամ։ Իսկ տուգանքից հետո կրկին չներկայացնելու դեպքում քրեական գործ է հարուցվում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար