Ներքին 1 ամիս առաջ - 18:54 02-09-2026

Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում. Փաշինյան

Դպրոցը պետք է դառնա երեխաների համար զարգանալու և ստեղծագործելու, ինչպես նաև հետագա բարեկեցիկ և հաջողակ կյանքի պատրաստվելու միջավայր, որտեղ նրանք ձեռք կբերեն իրենց ցանկացած հաջողություններին հասնելու հմտություններ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արարատի մարզի Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում հանդես եկա ելույթով»,- նշել է նա:

«Շատ կարևոր է կոնկրետ գիտելիքներ իմանալ, բայց գիտելիքի իմանալու ձևն էլ է փոխվում, մեթոդը և մոտեցումն են փոխվում: Ամենակարևոր հմտությունը, որ մեր կրթական համակարգը պետք է փոխանցի մեր երեխաներին, կյանքի փոփոխություններին ադապտացվելն է:

Կյանքը հիմա ինչքան գնա ավելի արագ է փոխվելու, մեզ համար շատ կարևոր է, որ մեր երեխաները կարողանան կյանքին համահունչ փոխվել այնպես, որ իրենց կյանքը լինի ավելի լավը և ոչ երբեք ավելի վատը:

Սրա համար է դպրոցը, սրա մասին է դպրոցը, և դա է նաև պատճառը, որ մեր դպրոցի մուտքի մոտ մի հիմնական ուղերձ է ձեզ ուղղված՝ «Լավ սովորեք, որ լավ ապրեք», և լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում, և մենք կարծում ենք, որ մենք դրա համար նվազագույն պայմաններն ապահովել ենք, մնացած ամեն ինչը կախված է ձեզանից: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր բարեկեցիկ կյանքին այսօր պատրաստվելու գործում»,- ասել է Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»