Ներքին 1 ամիս առաջ - 15:03 02-09-2026

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ մի շարք փողոցներ փակ կլինեն

Սեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ փակ կլինի Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը, իսկ տրանսպորտային հանգույցի մաս կազմող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես, կկատարվեն հետևյալ փոփոխությունները.

Կոմիտասի պողոտայով և Դավիթ Անհաղթ փողոցով խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն գլխավոր ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել ուղիղ կամ աջ ուղղություններով,

Ազատության պողոտայից խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն երկրորդական ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել միայն աջ ուղղությամբ,

Կոմիտասի պողոտայով դեպի Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցների խաչմերուկ երթևեկող և Դավիթ Անհաղթի փողոցով դեպի Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար կկազմակերպեն հետադարձի տեղեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում