Ներքին 1 ամիս առաջ - 12:49 02-09-2026

Դատարանի դահլիճից փախուստի դիմած կալանավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ մեկ ամիս է՝ չեն գտնում

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից փախուստի դիմած կալանավորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը):

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՔԿ-ից։

Նշենք, որ իրավապահներին առ այս պահը չի հաջողվել հայտնաբերել շուրջ մեկ ամիս առաջ դատարանից փախուստի դիմած անձին, որը գուցե անգամ լքել է ՀՀ տարածքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին «Ավան» նստավայրից կալանավորը դիմել էր փախուստի։ Պարզվել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացակայելու արգելք խափանման միջոցն ընտրված անձի նկատմամբ կայացվել է դատավճիռ, որով որպես պատիժ նշանակվել է ազատազրկում, սակայն մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Դատական նիստի ավարտից հետո վերջինս նիստերի դահլիճից դիմել է փախուստի։ Դատական կարգադրիչների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով՝ արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը, և 446-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական անփութությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի