Ներքին 1 ամիս առաջ - 10:49 02-09-2026

Այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս. Նելլի Վահանյան

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը գրել է.

«Տեղեկացնում եմ, որ այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս։

Այս երկու տարին ինձ համար իսկապես մեծ ու արժեքավոր դպրոց էր։

Այս ընթացքում հասցրինք մի շարք բաներ փոխել ու փորձել․ իրագործեցինք նախարարության ռեբրենդինգը, ստեղծեցինք նոր վիդեոշարքեր ու ձևաչափեր, վերանայեցինք հաղորդակցության որոշ մոտեցումներ և ավելի շատ փորձեցինք պատմել ոչ միայն այն մասին, թե ինչ է արվում, այլ նաև՝ ինչու է արվում։

Շատ գործեր, հանդիպումներ, ասուլիսներ, նկարահանումներ, երբեմն՝ շատ երկար օրեր։ Մի խոսքով՝ երկու տարի, որի ընթացքում հաստատ ձանձրանալու ժամանակ չկար։

Տիկին Ժաննա Անդրեասյան ջան, շնորհակալ եմ Ձեզ վստահության, ազատ աշխատելու հնարավորության, միշտ ուղիղ ու արդար լինելու և մարդկային ջերմ վերաբերմունքի համար։ Ձեր կողքին աշխատելն ինձ համար իսկապես անսահման կարևոր փորձ էր ու մեծագույն պատիվ:

Շնորհակալ եմ իմ սիրելի վարչությանը։ Մենք միասին շատ բան ենք անցել. լավ օրեր, լարված օրեր, հաջողված ու ոչ այնքան հաջողված փորձեր։ Բայց շատ կարևոր է, որ այդ ընթացքում դարձել էինք մի հրաշալի թիմ։

Հատկապես ուրախ եմ, որ փուլի ավարտին կարող եմ ասել՝ աշխատանքից բացի այստեղ գտել եմ նաև մարդկանց, որոնց հետ կապը, վստահ եմ, աշխատանքային հարաբերություններով չի ավարտվելու։

Սրտումս մի մեծ շնորհակալություն կա բոլորին»։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում