Արտաքին Տեսանյութ 11 ժամ առաջ - 09:07 02-09-2026

Հզոր պայթյուն և հրդեհ Ադրբեջանում՝ զինամթերքի պահեստում

Գիշերն Ադրբեջանի Գորանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է հրդեհով, հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից:

«Իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մոտակա շրջաններից մարդկանց տարհանել են։ Տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրից արված կադրերից երևում է, որ արկերը տարածվել են շենքից հարյուրավոր մետրերի վրա։

Տեսանյութը՝ այստեղ: