Ներքին 1 ամիս առաջ - 23:53 01-09-2026

Շատ լավ հանդիպում ունեցա Պուտինի հետ․ Փաշինյան

Շատ լավ հանդիպում ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և պայմանավորվեցինք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

«Պետք է արձանագրել, որ երկուստեք հարաբերությունները՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, երկու երկրների համար չափազանց կարևոր են, և մենք շատ խնամքով ենք վերաբերվում դրանց։

Ռուսաստանի Դաշնությունն էլ՝ նախագահ Պուտինի գլխավորությամբ, խնամքով է վերաբերվում, բայց նաև պետք է արձանագրել, որ նոր միջավայրում, նոր պայմաններում այդ հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա։ Եվ այդ վերաձևակերպման արդյունքում, ես համոզված եմ, հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում