Ներքին 1 ամիս առաջ - 22:54 01-09-2026

ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում իրանական թիրախներին Հորմուզի նեղուցի մերձակայքում․ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգները, հենց այս պահին, հարվածներ է հասցնում իրանական թիրախներին Հորմուզի նեղուցի մերձակայքում։ Այս մասին սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հարվածները խոշոր են և հզոր, և հանդիսանում են պատասխան միջոց նեղուցում ծովային ականներ տեղադրելու իրանցիների ձախողված փորձի (որտեղ ներկայումս ականներ չկան. դրանք ամբողջությամբ հեռացվել և պայթեցվել են) և Հորդանանում մեր ռազմաբազայի ուղղությամբ իրանցիների կողմից ութ հրթիռ արձակելու դեմ, որոնք բոլորն էլ հաջողությամբ խոցվել են։

Եթե Իրանի ձախողված պետությունը պատասխան հարված հասցնի այս լիովին արդարացված հարձակմանը, այն կրկին կենթարկվի շատ ավելի ուժգին և բարձր մակարդակի հարվածների, բայց դա դեռ չի լինի ամենամեծ հարձակումը. այն պատրաստ սպասում է իր ժամին, և երբ այն ավարտվի, շատ քիչ բան կմնա Իրանի Իսլամական Հանրապետությունից»,- նշել է Թրամփը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի