Ներքին 1 ամիս առաջ - 20:43 01-09-2026

Ներկայացվել է քաղաքաշինության բնագավառում ԱԲ-ի գործիքակազմերի կիրառման նախնական գաղափարները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի հետ։
Այդ մասին տեղեկացնում ենք Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունը։

«Քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմերի կիրառման հնարավորությունները պետական կառույցների կողմից համակարգվող ոլորտների զարգացման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով։

Նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը ներկայացրել է նախարարության տեսլականը պետական կառույցների առաջարկած նախագծերում բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային ռեսուրսների (GPU) կիրառման վերաբերյալ։ Դիտարկվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ մասնագիտական աջակցության ցուցաբերման հնարավորությունները։

Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ քաղաքաշինության բնագավառի թվայնացումը կոմիտեի առաջնահերթություններից է, և այդ ճանապարհին նախարարության հետ համագործակցությունը նոր մակարդակի կբարձրացնի ոլորտային հարցերի կարգավորմանն ուղղված նախաձեռնությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այնուհետև կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը ներկայացրել է քաղաքաշինության բնագավառում արհեստական բանականության գործիքակազմերի կիրառման նախնական գաղափարներ՝ անդրադառնալով թվայնացման ուղղությամբ մինչ այժմ կատարված քայլերին։

Նախարարի տեղակալը և կոմիտեի նախագահը կարևորել են ջանքերի մեկտեղումը նորարարական ծրագրերի իրագործման նպատակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»