Ներքին 1 ամիս առաջ - 18:34 01-09-2026

Այսօր իմ աշխատանքային վերջին օրն է փոխնախարարի պաշտոնում․ Արթուր Մարտիրոսյան


Այսօր իմ աշխատանքային վերջին օրն է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Արթուր Մարտիրոսյանը։

«Ավարտվեց շուրջ 6,5 տարվա գործունեությունը հարազատ դարձած կառույցում: Իրապես կյանքի մի ամբողջական շրջափուլ՝ լի տարբեր փորձություններով և ձեռքբերումներով, մի տևական ժամանակ, երբ մարտահրավերներին (համավարակ, պատերազմ) դիմագրավելը զուգակցվել է լայնածավալ բարեփոխումներով։

Հպարտ եմ, որ այդ ամբողջ ընթացքում որպես որոշումների կայացման՝ Նախարարության ղեկավար թիմի անդամ առավել կամ պակաս չափով մասն եմ կազմել մարտահրավերների դիմագրավմանը, բարեփոխումների իրականացմանը, Նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։ Այդ բարեփոխումներից շատերն արդեն շոշափելի են մեր հանրության կյանքում, բայց, իհարկե, ավելի շոշափելի կդառնան երկարաժամկետ կրտվածքով։

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-ին ինձ այս կարևոր դերակատարումը վստահելու՝ նախարարի տեղակալի կարգավիճակով Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հնարավորության համար։

Խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնել նաև պարոն Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan-ին՝ ինձ պետական կառավարման համակարգ հրավիրելու և նորամուտի փուլում իր առաջնորդության համար։ Շնորհակալ եմ Նախարար պարոն Vahram Dumanyan-ին և, իհարկե, շնորհակալ եմ Նախարար տիկին Zhanna Andreasyan-ին առաջնորդության և համատեղ աշխատանքի համար։ Երախտիքի խոսք եմ ուզում հղել նաև մեր մեծ նախարարության ողջ աշխատակազմին, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման բոլոր գործընկերներին, դիվանագիտական ծառայության մեր գործընկերներին, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների գործընկերներին՝ համագործակցության և համատեղ աշխատանքի համար։

Ինձ ճանաչողները վստահաբար գիտեն, որ պաշտոնը դիտել եմ բացառապես որպես պետության և հանրության առջև ստանձնած հանձնառություն և այս ամբողջ ընթացքում փորձել եմ անել առավելագույնը պետության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման, հանրային կյանքի բարեփոխման և մեր քաղաքացիների կյանքում իրական փոփոխությունների ուղղությամբ։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։

Սիրում եմ Ձեզ
p.s. Օրվա խորհրդով սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ»։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում