Ներքին Արտաքին 4 օր առաջ - 10:40 29-08-2026

Մոսկվան uադրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները. Զախարովա

Մոսկվան սադրիչ է համարում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ռուսաստանցիների մասին՝ Ռուսաստանում հնարավոր զորահավաքի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից բազմիցս հերքված շահարկումների ֆոնին:

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ցավով ենք նշում, որ Պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը խաթարող հրապարակային հայտարարությունների տարածման միտումը շարունակվում է:

Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ:

Ըստ էության, դրանք խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին հակաօրինական գործողությունների և ավանդական հայկական հյուրընկալությանը տալիս են թունավոր քաղաքական երանգ»,- նշել է Զախարովան։

Ձեզ գուցե հետաքրքրի