Ներքին 1 ամիս առաջ - 19:18 28-08-2026

Աղավնական սինդրոմ․ Աղվանական` չի նշանակում ադրբեջանական

Աղվանական` չի նշանակում ադրբեջանական: Այո՛, դարեր շարունակ Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները ներառված են եղել Աղվանից եկեղեցու կազմում: Այդ եկեղեցին ներառում էր ինչպես Կուրի ձախափնյակի մի շարք քրիստոնյա էթնոսներ (որոնցից այսօր քրիստոնյա են մնացել միայն ուտիների մի մասը), այնպես էլ Կուրի աջափնյակի հայությունը` ի դեմս Արցախի և Ուտիքի: Եվ հենց եկեղեցական կառույցի իմաստով է, որ երբեմն Աղվանք են կոչել նաև Արցախն ու Ուտիքը:

Հայերը եղել են Կովկասյան Աղվանքում քաղաքակրթական իմպուլսի տարածողները, Կովկասում առաջին քրիստոնյա քարոզիչները, աղվանական գրի ստեղծողները, նրանց բախտակիցն ու բարեկամը: Տարածաշրջանի պատմական հոլովույթում չի եղել մի որևէ այլ ժողովուրդ, որ աղվանական էթնոսների կյանքում ունենար այնպիսի մշակութային-քաղաքակրթական դերակատարում, ինչպիսին որ ունեցել են հայերը:

Ցավոք, հայագիտությունը փոքր ինչ ընկրկել է ազերիների ստեղծած կեղծ տեսությունից, որը ազերներին համարում է աղվանների հետնորդը: Բացարձակ սուտ: Արաբական, սելջուկյան, ապա և թուրքական զանազան ավարառու ցեղերն ուղղակի ջնջել են աղվանական ու հայկական ամեն ինչ, ինչպես որ վարվում են այսօր ադրբեջանցիները:

Աղվանից կաթողիկոսությունը գոյատևել է մինչև 19-րդ դար և նրա այսրկուրյան իրական ժառանգորդներն այսօր ողջ տարաշածրջանում Արցախի և Ուտիքի հայությունն է, ինչպես որ անդրկուրյան տարածքում` ուդիները: Մեր եղբայր ուտիները, որ հայերի հետ կիսել են քրիստոնյաների դառը ճակատագիրը, լավ կանեն, որ շարունակեն աղոթել անդրկուրյան այն սրբարաններում, որ իրենց ժառանգություն է հասել, ու չտրվեն ադրբեջանական սպեկուլյացիաներին ու չխախտեն դարավոր բարեկամությունն ու համերաշխությունը:

Արցախում և Ուտիքում հայտնի հազարավոր քրիստոնեական հուշարձանների վրա սկսած նրա սկզբնավորումից մինչև մեր օրերը չկա և ոչ մի էթնիկ աղվանական կամ ուտիական հետք: Չկա նույնիսկ մեկ աղվաներեն տառ: Կան հայկական հուշարձաններ` հազարավոր հայերեն արձանագրություններով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան