Ներքին 1 ամիս առաջ - 17:19 28-08-2026

Արման Սարոյանը միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել. դատավորը մերժեց

Արման Սարոյանը միջնորդեց դատավոր Սերժ Ռուշանյանին դռնփակ անցկացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի և վեց Սրբազանների քրեական գործով դատական նիստը, քանի որ իր դեմ «ուղղորդված մեդիա արշավ կա»։

Սարոյանի խոսքով՝ նախորդ դատական նիստի ընթացքում իր հասցեին սպառնալիք է հնչել․ «Մի բանով կտամ սրա գլխին»։

Նա նշել է, որ հենց այդ միջադեպն է հիմք հանդիսացել նիստերը դռնփակ անցկացնելու իր պահանջի համար։ Սարոյանը նաև պնդել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ ձայնագրություններ կան։

«Ես խնդիր ունեմ, բարեկարգության շարժումը երբ սկսվեց, իմ դեմ և մյուս սրբազանների դեմ մեդիա արշավ է սկսվել, տարբեր մարդիկ իմ շրջապատից ստացել են սպառնալիքներ, մահվան սպառնալիք էլ է հնչել, վարույթ կա, նյութերն էլ կան: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ պետք է դատերը փակ անցնեն»,- ասաց Արման Սարոյանը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը մերժեց միջնորդությունը. նիստը կանցկացվի դռնբաց։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում