Ներքին 5 օր առաջ - 12:24 28-08-2026

Սիրո Ամիրխանյանը վերանշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում

Վարչապետի որոշմամբ՝ Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Սիրո Ամիրխանյանը վերանշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում։

Որոշման մեջ նշվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Սիրո Ամիրխանյանին վերանշանակել գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում»։