Արտաքին 5 օր առաջ - 12:14 28-08-2026

Թրամփն իրեն անվանել է ԱՄՆ պատմության մեջ մեծագույն նախագահը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է Միացյալ Նահանգների ղեկավարների սեփական վարկանիշային ցուցակը՝ տեղադրելով իրեն այդ ցուցակի գլխավոր հորիզոնականում՝ առանձին «Մեծագույններ» կատեգորիայում։

«Մեծերի» թվին նա դասել է Աբրահամ Լինքոլնին, Ջորջ Վաշինգտոնին, Ֆրանկլին Ռուզվելտին, Վուդրո Վիլսոնին, Թոմաս Ջեֆերսոնին և Էնդրյու Ջեքսոնին։

«Վատագույնների» շարքում են հայտնվել Թրամփի երկու նախորդները՝ Ջո Բայդենը և Բարաք Օբաման, ինչպես նաև Ուլիս Ս. Գրանտը, Ուորեն Հարդինգը և Ջիմի Քարթերը։