Արտաքին 1 ամիս առաջ - 11:01 28-08-2026

Սուրբ Աստվածածնի տոնի առթիվ Վրաստանում ներում է շնորհվել 226 մարդու

Մարիամրոբա տոնի (Սուրբ Աստվածածնի Վերափոխման) առթիվ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 226 դատապարտյալի։

Պետության ղեկավարի վարչակազմի տեղեկությամբ՝ ներումը վերաբերել է ազատազրկման դատապարտված 217 անձի և կալանքի հետ չկապված պատիժներ կրող 6 անձի, 3 անձանց դատվածությունը հանվել է։

«Վրաստանի նախագահի բացառիկ սահմանադրական լիազորությունների իրականացումը հիմնված է հումանիզմի սկզբունքի և պետական շահերի վրա»,- նշվել է հայտարարությունում։

2019 թվականին ներում շնորհելու կարգը փոխել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ներման հանձնաժողովը լուծարվել է, և այդ ժամանակից ի վեր դատապարտյալների գործերի նյութերը պետության ղեկավարի կողմից քննարկման համար պատրաստում է նախագահի վարչակազմի համապատասխան մասնագիտացված ծառայությունը։

Որոշում կայացնելիս նախագահը պարտավոր է հաշվի առնել դատապարտյալի անձը, կատարված հանցագործության շարժառիթն ու հանգամանքները, առողջական վիճակը և ընտանեկան դրությունը, տարիքը, կրած պատժի ժամկետը, վարքագիծն ու մեղքի գիտակցումը, ինչպես նաև տուժած կողմի դիրքորոշումն ու այլ ուղեկցող գործոններ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ