Ներքին 1 ամիս առաջ - 18:43 25-08-2026

«ՀայաՔվեն» իր զորակցությունն է հայտնել քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց

Իրավապահ մարմիններն այսօր վաղ առավոտից ձեռնամուխ են եղել վարչախմբի պարագլխի`
նախօրեին ԱԺ-ի ամբիոնից տված հրահանգի իրագործմանը, այն է`
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների և մերձավորների նկատմամբ քրեական հետապնդմանը:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է վարչախմբի պարագլխի կողմից իրավապահ մարմինները որպես քաղաքական հաշվեհարդարի կույր գործիք օգտագործելու հանցավոր գործելակերպը և կոչ է անում իրավապահ և դատական համակարգին զերծ մնալու քաղաքական իշխանության կամակատարը դառնալու պրակտիկայից, և իրենց գործունեության մեջ խստորեն առաջնորդվել օրենքի պահանջներով։

Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան