Ներքին 1 ամիս առաջ - 16:11 25-08-2026

Հաջորդ ինքնասպանությունը ձեր արած քարոզչության հետևանքով է լինելու․ Արամ Քոչարյան

Արամ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Սուրեն Պապիկյանն իրեն միջազգային զեկույց է ներկայացրել, ըստ որի՝ «ինքնասպանության քարոզչությունը հանգեցնում է ինքնասպանության»: Նկատի ունի, որ մարդիկ կան ինքնասպանության եզրին են, ու հենց ինքնասպանությունները դառնում են հանրային ակտիվ թեմա, դա իրենց դրդում ա ինքնասպանության։

Եվ վարչապետը եկել է այն եզրակացության, որ, փաստորեն, նախարարին քննադատողներն անում են ինքնասպանության քարոզչություն. ըստ վարչապետի միջազգային զեկույցները փաստում են, որ երբ քննադատում ես Պաշտպանության նախարարին, թե ինչու են տեղի ունենում ինքնասպանություններ, դրանով նպաստում ես, որ այդ եզրին գտնվող մարդիկ ինքնասպանություն գործեն։

Լավ, ուրեմն երբ դուք ինքնասպանությունների մասին ԱԺ ամբիոնից ու վարչապետի պաշտոնից եք խոսում, դա նույնպես, ըստ ձեր տրամաբանության, ինքնասպանության քարոզչություն է։ Էդ քննադատողները ու կասկածելի ֆեյսբուքյան էջեր վարողները դեռ մի կողմ. նրանց հազար հոգի մարդ է լսում, դուք վարչապետ եք, ձեզ միլիոնավոր մարդիկ են լսում։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ հաջորդ ինքնասպանությունը մեծ հավանականությամբ ձեր արած քարոզչության հետևանքով է լինելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով