Ներքին 2 ամիս առաջ - 10:32 25-08-2026

10 տարի առաջ բանակում անձնակազմի թիվն այլ էր՝ 35-40%-ով ավելի

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Զինված ուժերում գրանցվող մահվան ելքով միջադեպերին արձագանքելիս ՔՊ ներկայացուցիչները՝ ամենավերևից մինչև պաշտպանության նախարար, համեմատության մեջ են դնում նախորդ տասնամյակների վիճակագրության հետ՝ փորձելով ցույց տալ, որ նման դեպքեր նախկինում էլ են եղել։

Համեմատականության տեսությունն ինքնին ունի դիտարկման ենթակա պարզ պարամետրեր, որոնք համեմատության ենթակա են միայն անհրաժեշտ հիմքերի առկայության պայմաններում։
Այս տեսանկյունից պետք է հետևյալ հակասություններն արձանագրել։

10 տարի առաջ բանակում անձնակազմի թիվն այլ էր՝ իմ մոտավոր գնահատականներով՝ 35-40%-ով ավելի։ Եվ պայմանական 2015 թվականի 8 դեպքը համեմատելի չէ այսօրվա 8 դեպքի հետ։

Երկրորդ, լարված իրադրությունը բավականին մեծ ազդեցություն ունի գրանցվող տարբեր միջադեպերի, այդ թվում՝ ոչ մարտական կորուստների վրա։ Իսկ 2015 թվականը դիվերսիոն պատերազմի շրջանն էր, որի պայմաններում մշտական լարվածություն էր առկա։

Երրորդ հանգամանքն այն է, որ գործող իշխանությունը ոչ մարտական կորուստները բաժանել է երկու խմբի՝ ծառայության հետ առնչություն ունեցող և չունեցող, ինչի հաշվին պաշտոնական վիճակագրությունն էականորեն փոքր է ներկայացվում և, ըստ այդմ, խառնաշփոթ է ստեղծվում նախորդ տասնամյակի թվերի համեմատության մեջ։

Միաժամանակ անհասկանալի է, երբ դեպքերից մի քանի ժամ հետո՝ կամ պաշտոնապես, կամ արտահոսքով, շրջանառության մեջ են դնում դեպքի՝ ծառայության հետ առնչություն չունենալու մասին տեղեկությունը։

Մի խոսքով, նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում, որի պայմաններում նույնիսկ անիմաստ է խոսել ֆունդամենատալ խնդիրներից և դրանց լուծելու հնարավոր սցենարներից»:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
22:50 Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի դիմել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար․ Արմեն Աշոտյան