Ներքին 1 ամիս առաջ - 09:01 25-08-2026

Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն

Առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն։ Հայտնում է ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը․

«Ցուցումը լինում է ուղիղ ԱԺ ամբիոնից»,- նշել է նա։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն:

«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին` նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ազդեցություն ունենար դատարանի վրա, ապա նախկին ղեկավարները հիմա ազատության մեջ չէին լինի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով