Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:15 24-08-2026

Գյումրիում երեկոյան ժամերին քաղաքային տրանսպորտ չկա, իսկ մարդիկ տաքսիով տուն գնալ չեն ուզում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիում տրանսպորտի խնդիրը շարունակում է առաջնայիններից մնալ։ Գյումրիի քաղաքապետարանի հայտարարած երթուղային ցանցի ժամային գրաֆիկի փոփոխությունը մարդիկ չեն զգում։

Բանն այն է, որ քաղաքում երեկոյան ժամերին երեկոյան ժամերին, հատկապես 19։30-ից հետո, գրեթե անհնար է հասարակական տրանսպորտ գտնել, իսկ տաքսիով տուն հասնելը շատերի համար ֆինանսապես մատչելի չէ։

«Մարդիկ տաքսիով տուն գնալ չեն ուզում, որովհետև թանկ է։ Երեկոյան ժամերին տրանսպորտ չկա, ու մարդիկ կանգնում են՝ չիմանալով՝ ինչպես հասնեն տուն»,- ասում են գյումրեցիները։

Քաղաքացիների դժգոհությամբ՝ օրվա այն ժամերին, երբ շատերն ավարտում են աշխատանքը, դասերը կամ այլ գործերը, Գյումրիում ստեղծվում է փաստացի «մեռյալ ժամ»․ երթուղայինները քիչ են կամ ընդհանրապես չեն գործում, իսկ տաքսի ծառայություններից օգտվելը յուրաքանչյուրի համար հասանելի չէ։

Քաղաքային տրանսպորտի խնդիրը հատկապես սուր է երեկոյան ժամերին, երբ հասարակական տրանսպորտը պետք է հասանելի լինի քաղաքացիներին, ոչ թե դադարեցնի աշխատանքը՝ մարդկանց թողնելով այլընտրանքի առաջ։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով