Արտաքին 1 ամիս առաջ - 10:40 23-08-2026

Թշնամիներ չեն կարող լինել․ Հռոմի պապ Լևոն XIV-ը երկխոսության ու ողորմածության կոչ է արել

Հռոմի պապ Լևոն XIV-ը շաբաթ օրը հանդես է եկել պատերազմի, հասարակական պառակտման և քաղաքական բևեռացման դեմ մինչև օրս իր ամենակոշտ կոչերից մեկով, հաղորդում է Associated Press-ը։

Սան Մարինո կատարած այցի ընթացքում և իտալական Ռիմինիում տասնյակ հազարավոր կաթոլիկների առջև ելույթ ունենալիս քահանայապետը հավատացյալներին կոչ է արել հակամարտություններին պատասխանել երկխոսությամբ, բարեկամությամբ և խաղաղության ձգտմամբ։

Ռիմինիում Լևոն XIV-ը նախազգուշացրել է այն մշակույթի տարածման մասին, որը «վերազինում է մտքերը, խոսքերը և ազգերը»։ Ըստ նրա, քրիստոնյաները պետք է հակազդեն այս միտմանը ողորմածությամբ, այլ մարդկանց հետ հանդիպմամբ և երկխոսության պատրաստակամությամբ։

«Թշնամիներ չեն կարող լինել»,- հայտարարել է Հռոմի պապը՝ ընդգծելով, որ նույնիսկ հակառակորդին պետք է ընկալել որպես մարդ, որի հետ անհրաժեշտ է հանդիպել և խոսել։

Քահանայապետը նաև կոչ է արել պայքարել անարդար իշխանական կառույցների դեմ, որոնք ընկած են աղքատության, անհավասարության, պատերազմների և բնապահպանական աղետների հիմքում։ Նա կոչ է արել ազատել աշխատանքը «շահույթի կռապաշտությունից» և թույլ չտալ տեխնոլոգիաների կործանարար կիրառումը։

Իր ելույթի զգալի մասը Լևոն XIV-ը նվիրել է երիտասարդությանը՝ երիտասարդ կաթոլիկներին անվանելով հույսի աղբյուր։ «Մի՛ վախեցեք ձեզ ամբողջությամբ նվիրելուց»,- կոչ է արել նա նրանց՝ հավելելով, որ երիտասարդությունը «նշան է այն բանի, որ ապագան խոստումնալից է, ոչ թե սպառնալիք»։

Ավելի վաղ Սան Մարինոյում պապը խոսել էր ազատության, փոխադարձ հարգանքի և հասարակական համերաշխության նշանակության մասին։ Նա փոքր հանրապետությունն անվանել է «լավ քաղաքականության լաբորատորիա», որը կարող է հանրային ծառայության և համախմբվածության դասեր տալ աճող անվստահության և պառակտման դարաշրջանում։

Լևոն XIV-ը նաև նշել է, որ ժամանակակից աշխարհը «վիրավորված է բազմաթիվ հակամարտություններից», և քրիստոնյաներին կոչ է արել բռնությանը և այլ մարդկանց հանդեպ վախին պատասխանել ներմամբ, համերաշխությամբ և առավել խոցելի մարդկանց նկատմամբ հոգատարությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան