Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 10:55 22-08-2026

Երևի ուզում են երկարաձգել կամ թաքցնել․ հարցում` նոր սահմանադրության տեքստի մասին

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանում նոր Սահմանադրության նախագծի տեքստի չհրապարակվելը քաղաքացիների շրջանում տարբեր արձագանքների է արժանանում։ Oragir.News-ը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչ են մտածում քաղաքացիները նոր Սահմանադրության մշակման ընթացքի, դրա հրապարակման ուշացման և հնարավոր փոփոխությունների մասին։

Հարցին՝ «Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ նոր Սահմանադրության տեքստը դեռ չի հրապարակվում», քաղաքացիներից մեկը նշեց, որ թեմայից բավարար տեղեկություն չունի և չի կարող գնահատական տալ։

«Ես դրա հետ կապ չունեմ, չեմ էլ հասկանում։ Մասնագետներին հարցրեք»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի կարծիք հայտնեց, որ Սահմանադրության փոփոխության հարցում շտապել պետք չէ, քանի որ իրավիճակը կարող է փոփոխվել։

«Անհրաժեշտություն կա, իրավիճակը փոխվում է, բայց շտապել իրականում հարկավոր չէ։ Պետք է սպասել, մինչև վերջնական ինչ-որ բաներ պարզվեն, և հետո ունենալ վերջնական Սահմանադրություն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ չբացառեց, որ նոր Սահմանադրության տեքստի հրապարակման ուշացման հետևում կարող են որոշակի նպատակներ լինել։

«Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել։ Երևի ինչ-որ բան կա, որ իրենք ուզում են երկարաձգել կամ թաքցնել։ Բայց ես չգիտեմ՝ ինչ կարող է այնտեղ լինել»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ կարող է փոխվել նոր Սահմանադրությամբ, քաղաքացիներից մեկը նշեց, որ այս պահին չի ցանկանում այդ թեմայով որևէ կանխատեսում անել։

«Չգիտեմ, ճիշտն ասած, չեմ էլ ուզում այդ մասին խոսել, որովհետև շատ բաներ կան, որ դուրս չի գալիս։ Բայց իմ դուր գալով կամ չգալով չի։ Ինձ ոչ մեկը չի հարցնելու։ Եթե դրվի քվեարկության՝ հանրաքվեի, այդ դեպքում ես իմ կարծիքը կասեմ, բայց մնացած հարցերում իմ կարծիքը հաստատ հաշվի չի առնվի»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի ավելի կոշտ գնահատական տվեց՝ նշելով, որ իրեն անհասկանալի է, թե ինչու է Սահմանադրության նոր տեքստի հրապարակումը ձգձգվում։

«Ինչո՞ւ նոր Սահմանադրության տեքստը դեռ չեն հրապարակում։ Էդքան խելք չունե՞ն։ Մեր պառլամենտում ուրիշ ձև են մտածում։ Ի՞նչ հարց կարող եմ ես որոշել, որ դրա մասին որոշում կայացնեմ։ Իրար են ուտում, մի հատ հարց չեն բարձրացնում՝ լուծելու մասին։ Բոլորը իրար ասում են՝ դու գող ես, դու տարար, դու արեցիր»,- նշեց քաղաքացին։

Մանրամասները` տեսանյութում: Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով