Ներքին 2 շաբաթ առաջ - 18:17 17-08-2026

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում, գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներից ձևավորված սպաների խմբերն իմ հրամանով կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով»,- գրել է նա։