Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 17:04 17-08-2026

Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Արդեն ավելի քան 10 օր է՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում գիշերները խաղաղ չեն անցնում։

Գյուղում հայտնվել է դիմակավորված մի անհայտ անձ, ով կեսգիշերից հետո քարեր է նետում բնակելի տների պատուհաններին ու դռներին, ահաբեկում մարդկանց և վայրկյանների ընթացքում անհետանում։ Բնակիչները Shamshyan.com-ի հետ զրույցում պատմել են, որ ստիպված են գիշերները չքնել և հսկել սեփական տներն ու բակերը, քանի որ վախով են գիշերում։

Մինչ բնակչությունը տագնապի մեջ է, իրավապահներն ու տեղական իշխանությունները դեռևս շոշափելի արդյունքներ չունեն։ Մալիշկայի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանը նշում է, որ թեև այդ երևույթն աննախադեպ է գյուղի համար, սակայն բնակիչնեն այնքան էլ վախեցած չեն։

«Այնպես չէ, որ իրավիճակը լարված է. ավելի շատ խոսակցություններ են ու ներքին տագնապ։ Չեմ կարծում, թե որևէ մեկը սրա պատճառով գիշերը չի կարողանում քնել կամ վախենում է։ Գյուղի երիտասարդները գիշերներն ակտիվ շրջում են, այնպես որ, մեծ հաշվով, խուճապ չկա։ Դե, հնարավոր է՝ միայնակ ապրող տարեցների մոտ որոշակի ներքին մտահոգություն լինի, բայց արտառոց վիճակ հաստատ չէ»,- ասաց վարչական ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով