Արտաքին 2 ամիս առաջ - 10:35 16-08-2026

Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում վերահաստատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը։ Այդ հայտնել է ԿԺԴՀ-ի պետական KCNA լրատվական գործակալությունը: Գրում է «Ազատությունը»։

Կիմ Չեն Ընը պատասխանել է Պուտինի ուղերձին, որը Ռուսաստանի նախագահը հղել էր Ճապոնիայի գաղութային տիրապետությունից ազատագրման օրվա առթիվ։

Պուտինն ասել էր, որ երկու երկրների կապերը ձևավորվել են այն ժամանակ, երբ խորհրդային զինվորները կռվում էին Ճապոնիայի դեմ, և որ համագործակցությունը շարունակվելու է «բոլոր ոլորտներում»։

Փհենյանն ու Մոսկվան ավելի են մերձեցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան սկսել է զորքեր և սպառազինություն ուղարկել՝ աջակցելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում։ Սա Հյուսիսային Կորեայի ամենանշանակալի մասնակցությունն է որևէ պատերազմի մեջ 1950-ականներից ի վեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»