Ներքին Արտաքին 2 շաբաթ առաջ - 21:02 14-08-2026

ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն

Վաղը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 560 տոննա՝ 8 վագոնով։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, բեռը Բիլաջարի կայարանից կուղարկվի դեպի Բյոյուք-Քյասիք կայարան։