Ներքին 2 ամիս առաջ - 21:04 13-08-2026

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 13-ին, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի պաշտոնանկությունից հետո ռազմական ոստիկանության պետի մի քանի անուններ են շրջանառվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամենահավանական թեկնածուն ՀՀ Ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ, ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն է, և չի բացառվում որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց Ա. Հովհաննիսյանին նշանակի ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այսօր ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՌՈ-ում կադրային փոփոխությունների մասին՝ բանակում հերթական մահվան մասին տեղեկությունը մեկնաբանելիս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան