Ավելին 2 ամիս առաջ - 20:54 12-08-2026

Սկսվել է այս տարվա երկրորդ արեգակնային խավարումը

Այսօր՝ 2026 թվականի օգոստոսի 12-ին, տեղի է ունենում հերթական խոշոր արեգակնային խավարումը, որի մասնակի փուլերը տեսանելի են եղել նաև Հայաստանում։

Սա այս տարվա երկրորդ արեգակնային խավարումն է։ Նշվում է, որ սա լրիվ արեգակնային խավարում է, ինչպես 2008 թվականի օգոստոսի 1-ին տեղի ունեցածը։ Հաջորդ նմանատիպ աստղագիտական ​​իրադարձությունը տեղի կունենա 2044 թվականի օգոստոսի 23-ին։

Մասնակի խավարումն սկսվել է ժամը 19:34-ին և կավարտվի ժամը 23:57-ին։ Կենտրոնական խավարումը կսկսվի ժամը 20:57-ին և կավարտվի ժամը 22:30-ին։ Լրիվ խավարման ժամանակ Լուսնի ստվերային կոնը հատում է Երկրի մակերևույթը, քանի որ այն բավականաչափ մոտ է Երկրին՝ Արեգակն ամբողջությամբ փակելու համար։ Լուսնի ստվերի միջին երկարությունը 373,320 կմ է։ Այսօր Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 359,445 կմ է։

Այս դեպքում Լուսնի տեսանելի տրամագիծը 1.0386 անգամ մեծ է Արեգակի սկավառակի տեսանելի տրամագծից։

Խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայի հյուսիսում, Հյուսիսարևմտյան Աֆրիկայում և Եվրոպայում։ Լրիվ խավարումը տեսանելի կլինի միայն Գրենլանդիայում, Իսլանդիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Ռուսաստանի Կրասնոյարսկի մարզում։ Այն կտևի առավելագույնը 2 րոպե 18 վայրկյան։

Երևանում արևի մասնակի խավարումն սկսվել է ժամը 13:52-ին և իր առավելագույնին է հասել 15:11-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում