Արտաքին 2 ամիս առաջ - 22:39 11-08-2026

Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո

Reuters-ին երեք աղբյուր հայտնել է, որ Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական համալիրը՝ «ԶապՍիբՆեֆտեխիմը», անորոշ ժամանակով դադարեցրել է գործունեությունը օգոստոսի 10-ին անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։

Հեղուկացված նավթային գազի (ՀՆԳ) արտադրող օբյեկտը գտնվում է Տոբոլսկում՝ Տյումենի մարզում։ Աղբյուրներից մեկի համաձայն, գործարանը փակվել է, մինչև գնահատվեն վնասի չափը և հետևանքները։

Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մուրն օգոստոսի 10-ին հաստատել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո տարածաշրջանի արդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել, բայց չի նշել կոնկրետ օբյեկտը։ Արդյունաբերական աղբյուրների համաձայն, «ԶապՍիբՆեֆտեխիմ»-ը տարեկան արտադրում է մոտ 6 միլիոն տոննա հեղուկ գազ՝ Ռուսաստանի հեղուկացված բնական գազի ընդհանուր արտադրության մոտ 40%-ը։ Շուկայի մասնակիցները նշում են, որ գործարանում արտադրվող գազի մոտ կեսն օգտագործվում է որպես հումք՝ Տոբոլսկում գտնվող «Սիբուրի» ինտեգրված համալիրում նավթաքիմիական արտադրության համար։

«Զապսիբնեֆտեխիմը» դարձավ երրորդ խոշոր նավթավերամշակման գործարանը, որը դադարեցրեց արտադրությունը այս ամսվա ընթացքում: «Ռոսնեֆտի» Սարատովի նավթավերամշակման գործարանը դադարեցրեց վերամշակումը օգոստոսի 5-ին, իսկ «Լուկոյլի» Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը՝ օգոստոսի 3-ին: Վերջինս Ռուսաստանի առաջատար 10 գործարանների շարքում է հզորությամբ և կազմում է երկրի բոլոր նավթավերամշակման գրեթե 5%-ը:

Հիշեցնենք, որ Ուկրաինան օգոստոսի 10-ին հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2500 կմ-ի վրա։ «Այսօր մեր Ուկրաինայի զինված ուժերը հասան ևս մեկ նվաճման. հարված է հասցվել ևս մեկ ռուսական նավթավերամշակման գործարանի, և այն էլ զգալի հեռավորության վրա՝ ավելի քան 2500 կիլոմետր։ Եվ սա Տոբոլսկում էր, Սիբիր։ Այժմ այս տարածաշրջանը նույնպես հասանելի է մեր խորը հարվածների համար»,- հայտարարել էր նախագահ Զելենսկին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան