Ներքին 2 ամիս առաջ - 17:16 11-08-2026

Օրը ցերեկով, ինքնաձիգներով․ վերջին ամիսների ամենաաղմկահարույց կրակոցների քրոնիկոնը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Չնայած իրավապահ համակարգի կողմից պարբերաբար հնչող հանգստացնող հայտարարություններին, Հայաստանում տիրող քրեածին իրավիճակը շարունակում է մնալ հանրային քննարկումների կիզակետում։

Վերջին ամիսներին մայրաքաղաքում և մարզերում արձանագրված զինված միջադեպերն ու հանրային վայրերում հնչած կրակոցները օրակարգ են բերում հասարակական անվտանգության և ապօրինի զենքի շրջանառության խնդիրը։

Այսպես․ 2026թ. փետրվարի 18-ին զանգվածային կրակոցներ են հնչել Աջափնյակի Աբելյան փողոցում։ Իրադարձությունը որակվեց խոշոր հաշվեհարդար և զինված միջադեպ։ Այս գործով անցնում է ավելի քան 17 մեղադրյալ։ Կրակոցների հետևանքով 1 հոգի սպանվեց, ևս 6-10 հոգի ստացան հրազենային տարբեր վնասվածքներ։

Ըստ լրատվամիջոցների՝ ինքնաձիգով կրակող հիմնական անձանցից մեկին հաջողվել էր լքել Հայաստանի սահմանները։ 2026թ. հունիսի 20-ին զինված միջադեպ «ռազբորկա» գրանցվեց Երևանի Կիլիկիա թաղամասի Սիսվան փողոցում։ Այս դեպքն առանձնակի հնչեղություն ստացավ օգոստոսի սկզբին, երբ համացանցում հայտնվեց բացառիկ տեսանյութ։

Պարզվեց, որ ողջ ընթացքն ու կրակոցները ֆիքսվել են հայտնի երգչուհիներից մեկի տան տեսախցիկով։ Կրակոցների արդյունքում եղել են վիրավորներ, հարուցվել է քրեական վարույթ սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով։ 2026թ. մայիս-հունիսին Արմավիրի մարզի Նորապատ գյուղում տեղի ունեցավ աղմկահարույց եռակի սպանություն։ Հրազենի կիրառմամբ սպանվել են հայրը և նրա երկու որդիները։ Մամուլում հրապարակված դեպքի տեսագրությունը մեծ քննարկումների տեղիք տվեց։

Թեպետ ՆԳՆ-ն պնդում է, որ հրազենի գործածությամբ միջադեպերը նվազել են, վերջին երեք ամիսների ընթացքում գրանցված խոշոր զինված հաշվեհարդարներն ու ողբերգական ելքերը շարունակում են լուրջ անհանգստություն առաջացնել հանրության շրջանում։ Արձանագրված դեպքերի ծանրությունն ու ողբերգական հետևանքները վկայում են հանրային անվտանգությանն սպառնացող խնդիրների մասին։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով