Արտաքին 2 ամիս առաջ - 11:17 09-08-2026

Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) ծրագրում է 30-50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան։ Գրում է Ազատությունը:

«Հյուսիսային կորեացիները ժամանակ առ ժամանակ հայտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Մենք դա տեսնում ենք, մենք դա գիտենք։ Եթե սկզբում խոսքը հարյուրավոր, ապա հազարավոր մարդկանց մասին էր, ապա այժմ որոշում է կայացվել, որ Ռուսաստանի տարածքում 30-ից 50 հազար հյուսիսկորեացի է լինելու»,- ասել է նախագահ Զելենսկին։

Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն «ժամանակակից պատերազմի փորձ ձեռք կբերի» և Ռուսաստանից արտոնագրեր կստանա։

«Նրանք ուսումնասիրում են այս պատերազմը, և եթե այլ ուղղության մասին խոսենք՝ Խաղաղ օվկիանոսում հնարավոր ճգնաժամերի ու էսկալացիաների մասին, ինչը կարող է սպառնալիք լինել ասիական տարածաշրջանի այլ պետությունների համար, ապա, բնականաբար, Հյուսիսային Կորեան Ռուսաստանի հովանու ներքո ժամանակակից պատերազմ վարելու փորձ ձեռք կբերի․․․ Հետևաբար, իմ կարծիքով, Կորեայի Հանրապետությունը պետք է ավելի սերտ համագործակցություն ունենա Ուկրաինայի հետ։ Մենք բաց ենք․․․»,- ընդգծել է Զելենսկին՝ չբավականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի և անօդաչուների մատակարարումն առանձնացնելով որպես Կիևին Հարավային Կորեայի աջակցության հնարավոր տարբերակներ. «Մենք պատրաստ ենք աշխատել անօդաչու թռչող սարքերի գործարքի և այլնի ուղղությամբ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան համագործակցությունն ամրապնդելու որևէ ծրագրի մասին առայժմ չեն հայտարարել։

Հուլիսին Զելենսկին հայտարարել էր, թե Մոսկվան պատրաստվում է Ռուսաստանի Վորոնեժի մարզում ընդունել Հյուսիսային Կորեայի 30 հազար զինծառայողի, ինչին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր անդրադարձել․ «Չեմ կարծում, որ անհրաժեշտ է մեկնաբանել դա։ Մեր ծրագրերի մասին խոսելը Զելենսկու գործը չէ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան