Արտաքին 2 ամիս առաջ - 09:54 08-08-2026

ԱՄՆ Սենատը ճնշող մեծամասնությամբ աջակցել է Ռուսաստանի դեմ նոր, խիստ պատժամիջոցների օրինագծին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ Սենատը ճնշող մեծամասնությամբ՝ 68 կողմ և 9 դեմ ձայներով, աջակցել է Ռուսաստանի դեմ նոր, այսպես կոչված՝ «դժոխային պատժամիջոցների» օրինագծին, որը արդեն հաջորդ ամիս կարող է քննարկվել Ներկայացուցիչների պալատի կողմից։

Ինչպես հայտնում է Reuters-ը, չնայած Սենատում ստացած լայն աջակցությանը, գործակալությունը նշում է, որ օրինագծի վերջնական ընդունումը դեռևս երաշխավորված չէ, քանի որ որոշ ամերիկացի օրենսդիրներ մտահոգված են ամերիկյան ներմուծողների ու սպառողների ծախսերի հնարավոր աճով և հանրապետականների համար քաղաքական ռիսկերով։

Այս լայնածավալ պատժամիջոցների փաթեթը դեռևս 2025 թվականի մարտին առաջարկել էր վերջերս մահացած հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը. այն թույլ է տալիս ԱՄՆ նախագահին սահմանել 500% սակագին ամերիկյան շուկա ներմուծվող ռուսական ապրանքների վրա, ինչպես նաև 100% սակագին այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնք շարունակում են գնել ռուսական նավթ, ուրան ու բնական գազ կամ օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։

Թեև Դոնալդ Թրամփը նախկինում դեմ էր արտահայտվել այս նախաձեռնությանը, հուլիսի 29-ին Սենատում տեղի ունեցած ընթացակարգային քվեարկությանը մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ