Արտաքին 2 ամիս առաջ - 23:29 06-08-2026

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությունը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

«Հեռախոսազրույց ունեցա վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Մենք քննարկեցինք Հնդկաստանի և Իսրայելի միջև հատուկ ռազմավարական գործընկերության տարբեր ասպեկտների զարգացումը, որը շարունակում է ամրապնդվել։ Մենք նաև մտքեր փոխանակեցինք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին X-ում գրել է Մոդին։

Ինչպես առանձին հայտարարության մեջ նշել է Հնդկաստանի կառավարության մամուլի ծառայությունը, կառավարությունների ղեկավարները «վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հետագայում ամրապնդելու երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ ի շահ երկու երկրների»։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան