Ներքին 2 ամիս առաջ - 18:45 06-08-2026

«Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան

Չգիտեմ՝ ՔՊ-ն կընտրի նրան, թե ոչ, եթե չընտրի, ապա շատ սխալ կանի, իսկ Արամ Վարդևանյանը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Ճիշտ է արել, որ եկել, մտել է «Ուժեղ Հայաստան»»,- լրագրողներին ասել է Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, որ այսօր ՔՊ-ականները Վարդևանյանին հիշեցնում էին՝ մի քանի ճամբար փոխելու մասին, որ նախ ՀՀԿ-ական է եղել, հետո՝ Քոչարյանական։

Խոսելով ՔՊ-ականների կողմից իր՝ «չտես, գյորմամիշ» արտահայտություններին անդրադառնալու փաստին՝ Կարապետյանը նշեց, որ դա վերաբերում էր ոչ թե ՔՊ-ին, այլ իրենից ՀԷՑ-ը խլողներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ում Տարոն Չախոյանը «գյnրմամիշ» անվանեց Նարեկ Կարապետյանին, Նարեկ Կարապետյանն էլ Չախոյանին՝ «հnրթ», որից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց:
Կրքերն այնքան թեժացան, որ բանավեճը տեղափոխվեց միջանցք՝ արդեն Նարեկ Կարապետյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև։ Ռուբինյանն ասաց` թեև չի ողջունում վեճի մասնակիցներից ոչ մեկի վարքագիծը, բայց պետք է նշի, որ այս ամենը սկսվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությունից։ Նարեկ Կարապետյանն իր հերթին նշեց, որ 10 րոպե անընդմեջ ՔՊ–ական Չախոյանը վիրավորանքներ է հնչեցրել, որոնց նախագահողը չի արձագանքել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան