Սպորտ 2 ամիս առաջ - 19:54 06-08-2026

UFC 331 մրցաշարում Ծառուկյան-Օլիվեյրա մենամարտի չեղարկման պատճառը բացահայտվել է

Թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի միջև մենամարտի պաշտոնական հայտարարությունն իսկական անակնկալ էր, քանի որ բոլորը սպասում էին, որ սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում Հայաստանը ներկայացնող մարտիկը կմրցի բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ: BMF տիտղոսակիրն իսկապես պետք է մասնակցեր մրցաշարին, սակայն հրաժարվել է մենամարտից:

Բրազիլացի մարտիկի թիմին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Օլիվեյրան հրաժարվել է Ծառուկյանի դեմ ռևանշից՝ իր թիմակից Ալան Նասիմենտոյի մահվան պատճառով։ Վերջինս կյանքից հեռացել է երեք օր առաջ՝ քնած ժամանակ սրտի կաթված ստանալով։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Օլիվեյրայի դիմակայությունը պետք է լիներ ռևանշ-մենամարտ։ Նրանց առաջին հանդիպումը կայացել է 2024 թվականի ապրիլին և ավարտվել էր հայ մարտիկի հաղթանակով։ Դրանից հետո Ծառուկյանը UFC-ում անցկացրել է ևս մեկ մենամարտ՝ նախորդ տարվա նոյեմբերին խեղդող հնարքով վաղաժամ հաղթելով Դեն Հուկերին։

Այդ ընթացքում Օլիվեյրան օկտագոն է դուրս եկել չորս անգամ՝ այդ թվում նոկաուտով պարտվելով Իլիա Թոփուրիային թափուր տիտղոսի համար մենամարտում և Մաքս Հոլոուեյից խլելով BMF գոտին։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»