Ներքին 2 ամիս առաջ - 15:18 06-08-2026

Կառավարող ուժը չունի որևէ մասնագիտական տիրույթում ատեստացիայի մասին խոսելու բարոյական իրավունք

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե՝ չատեստավորված ուսուցիչը չպետք է աշխատի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբ Բադալյանը։

«Մի կողմ թողնենք այն, որ ներկայիս կառավարող ուժն իր՝ թե բարձրաստիճան պաշտոնյաների, թե միջին ֆունկցիոներների կենսագրական հետագծի պայմաններում՝ գրեթե ոչ մի տեղից միանգամից դեպի իշխանություն, չունի որեւէ մասնագիտական տիրույթում ատեստացիայի մասին խոսելու բարոյական իրավունք։

Հարցն այն է, որ ատեստացիայի նպատակը բացարձակապես մասնագիտական չէ։ Ատեստացիայի նպատակը քաղաքական է, բացարձակ քաղաքական։ Ատեստացիան յուրօրինակ «թուր» է, որի տակով պարզապես կառավարող ուժը անցկացնում է առանձին ոլորտների ներկայացուցիչների։

Բնական է, որ ուսուցիչները այստեղ պետք է լինեին առաջիններից մեկը, քանի որ դա կարեւորագույն ոլորտ է՝ հանրակրթություն, որտեղ ձեւավորում են մարդուն, նրա մտածողությունը, աշխարհայացքը եւ այլն։ Ըստ այդմ, այդ ձեւավորողներին պետք է անցկացնել «թրի» տակով, որի անունը դրել են ատեստացիա»,- գրել է Բադալյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում