Ներքին Միտք 2 ամիս առաջ - 18:22 05-08-2026

Քրիստինե Վարդանյանի ելույթից հետո Ռուբեն Ռուբինյանը չդիմացավ ու արտահերթ վերևից իջավ ներքև՝ պատասխանելու

Արամ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Քրիստինե Վարդանյանի ելույթից հետո Ռուբեն Ռուբինյանը չդիմացավ ու արտահերթ վերևից իջավ ներքև՝ տեղում տիկին Վարդանյանին պատասխանելու։

Պարոն Ռուբինյանը մեղադրում է տիկին Վարդանյանին ու Դաշնակցությանը, որ իրենք սպառնալիքից սնվող ուժ ու կուսակցություն են՝ այն կոնտեքստում, որ ամեն քայլափոխի ասում են՝ «Թուրքիան այսպես, Թուրքիան այնպես, Թուրքիան այսպես արեց, այնպես արեց»։ Ու այդ ամեն ինչից իրենք սնվում ու կթում են, ու դա իրենց հիմնական նարատիվն է։

Պարո՛ն Ռուբինյան, կասե՞ք՝ ձեր քարոզչության հիմնական երկու գիծը որո՞նք էին։ Գիտեմ, որ դուք էլ գիտեք, որ իշխանությունը (հատկապես երբ վերևներն ես նստում) բթացնում է իրականության ընկալումը, այնպես որ կօգնեմ ձեզ.
1) Եթե մենք ջախջախիչ չհաղթենք ընտրություններում, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։
2) Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսել մեր դեմ։

Եթե սրանք սպառնալիք չեն, ապա ի՞նչ են։ Եթե դուք սրանից չեք սնվում ու սա չեք կթում, ապա ինչի՞ց եք սնվում ու ի՞նչ եք կթում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան