Արտաքին 2 ամիս առաջ - 18:16 05-08-2026

Թուրք լրագրողները մեկնել են Ակնա

Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի (TADİV) և Միջմշակութային ցանցային ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպվել է «Ղարաբաղ․ խաղաղության աշխարհագրություն. վերակառուցում, կայունություն և տարածաշրջանային համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում Թուրքիայից Արցախ է մեկնել 20 հոգուց բաղկացած լրագրողների պատվիրակություն։ Նրանք այցելել են Ակնա ու ծանոթացել ականազերծման աշխատանքներին։

Ականազերծման փորձագետ Հալիկ Զուլֆուկարովը նրանց տեղեկատվություն է տրամադրել ընթացող աշխատանքների մասին և նշել, որ Ակնայի ավելի քան 20 տարածքում ընթանում են ականազերծման աշխատանքներ։ Ըստ նրա՝ ականազերծման աշխատանքներին մասնակցում է 350 ականազերծող, վնասազերծվել է 42․664 մարտական ​​ական ու ականազերծվել է 291․684 հա տարածք:

Նա նաև հայտնել է, որ ինքը 2017 և 2018 թվականներին ներկա է գտնվել Իրան-Թուրքիա սահմանին ընթացող ականազերծման աշխատանքներին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում