Ներքին 2 ամիս առաջ - 13:49 05-08-2026

Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին

Սլովակիայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարներ Յուրայ Բլանարն ու Օանա-Սիլվիա Ցոյուն շնորհավորել են Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարն Արարատ Միրզոյանին հաջողություններ է մաղթել ԱԳ նախարարի պաշտոնում և համագործակցության խորացման պատրաստակամություն հայտնել։

«Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն և ակնկալում շարունակել մեր համագործակցությունը՝ ի նպաստ սլովակա-հայկական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման»,-գրել է Բլանարը X-ի էջում։
Ռումինիայի ԱԳ նախարարը ևս շնորհավորել է Միրզոյանին՝ ակնկալելով երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդում։

«Ակնկալում եմ շարունակել աշխատանքը Ձեզ հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության ընդլայնման և կապակցվածության ծրագրերի հետագա ամրապնդման ուղղությամբ: Ռումինիան կշարունակի մնալ վստահելի գործընկեր՝ ԵՄ-Հայաստան հավակնոտ օրակարգն առաջ մղելու գործում, որտեղ դիմակայունությունն ու ժողովրդավարական բարեփոխումներն առանցքային նշանակություն ունեն»,- գրել է Օանա-Սիլվիա Ցոյուն X-ի էջում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ